Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարություն Երեւանում, արխիվ
Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարություն Երեւանում, արխիվ
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր:

Ըստ եկեղեցական ավանդության` Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Qahana.am կայքը տեղեկացնում է, որ այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվեն Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները:
XS
SM
MD
LG