Մատչելիության հղումներ

Հայրիկյանը միացավ Ղուկասյանի հացադուլին


Պարույր Հայրիկյան, արխիվ
Պարույր Հայրիկյան, արխիվ
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը միանում է մեկ այլ թեկնածուի` Անդրիաս Ղուկասյանի հացադուլին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին քիչ առաջ փոխանցեց ինքը «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդը։

Հայրիկյանը հայտնեց, որ եռօրյա չոր հացադուլ է անցկացնելու «Ո՛չ ընտրակաշառքներին» կարգախոսի ներքո։

Նախագահի թեկնածուն ասաց նաեւ, որ հացադուլը անցկացնելու է ոչ թե Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ, ինչպես Ղուկասյանը, այլ` շարունակելով իր գործունեությունը։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG