Մատչելիության հղումներ

Քերրին պատասխանում է սենատորների հարցերին


ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Ջոն Քերրին պատասխանում է սենատորների հարցերին, Վաշինգտոն, 24-ը հունվարի, 2013թ.
ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Ջոն Քերրին պատասխանում է սենատորների հարցերին, Վաշինգտոն, 24-ը հունվարի, 2013թ.
Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Ջոն Քերրին պատասխանել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:

Սենատորի խոսքով՝ աշխարհում ամերիկյան դիվանագիտության նկատմամբ վստահության ամրապնդման բանալին ամերիկյան տնտեսությունը «կարգի բերելն» է:

Դեմոկրատ սենատորն իր ելույթում արտահայտվել է նաեւ հօգուտ Իրանի հետ բանակցությունների շարունակության՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է դեմ լինել այս երկրի միջուկային ծրագրին:

Պետքարտուղարի թեկնածուն նաեւ հավաստիացրել է, որ պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ փորձելու է հարաբերությունների ավելի բարենպաստ միջավայր ստեղծել:

Կանխատեսվում է, որ սենատորները կպաշտպանեն Քերրիի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG