Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում այսօր սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման կապակցությամբ ընդունելություն է տեղի ունեցել։
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան յոթանասուն նորընծա ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը:
Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաեւ Դամասկոսահայ միությունների ղեկավարներ:
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ելույթ են ունեցել հոգեւոր առաջնորդները: Նրանք բարձր են գնահատել սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը` խորին երախտագիտություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: