Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի ելույթը «առաջին դեմքի ելույթ չէր»


Մանանա Կոբախիձե, արխիվ
Մանանա Կոբախիձե, արխիվ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երեկվա ելույթը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նման չէր երկրի առաջին դեմքի ելույթի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Մանանա Կոբախիձեն։

«Ինձ թվում էր, թե Միխեիլ Սաակաշվիլին հանրահավաքում էր եւ խոսում էր իր ընտրողների հետ։ Նա ավելի շուտ հանրահավաք անցկացնող ընդդիմադիրի, քան նախագահի կեցվածք էր ընդունել», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, ասել է Կոբախիձեն` հավելելով. - «Ինչպես երեւում է, Սաակաշվիլին ցավագին է ընդունում քաղաքականությունից կամ նախագահի պաշտոնից հեռանալու վիճակը»։

«Վրացական դաշինք»-ի ներկայացուցչի կարծիքով` նման բարձր ամբիոնից նախագահը չպետք է խոսի իր կառավարության եւ ժողովրդի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG