Մատչելիության հղումներ

Զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել


ՀՀ պաշտպանության նախարարությունը այսօր տարածած հաղորդագրությամբ «խորը ցավով տեղեկացնում է, որ հունվարի 18-ին, ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (ԿԿԶՀ) մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը (ծնված 1994թ., 2012-2 զորակոչ):

Հաղորդվում է, որ Հակոբյանը ԿԿԶՀ-ում բուժվում էր հունվարի 13-ից:

Հաղորդագրությունը նաեւ փոխանցում է, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», -ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG