Սիրիայում Հայաստանի դեսպանությունում երեկ կայացել է սիրիահայերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագրերի հանձնման հերթական արարողությունը: Դեսպան Արշակ Փոլադյանը անձնագրեր է հանձնել Հայաստանի ավելի քան երեսուն նոր քաղաքացիների:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պաշտոնական արարողությունից հետո շնորհավորելով նոր քաղաքացիներին` դեսպանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Փոլադյանն ընդգծել է նաեւ, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական եւ հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա դեսպանը Հայաստանի նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն եւ խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:
Դեսպանությունում շարունակվում է Հայաստանի քաղաքացիների անձնագրերի հանձնումը, եւ առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը: