Մատչելիության հղումներ

Քեւին Քլոզը` «Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար


Չեխիա - Քեւին Քլոզը (աջից) «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի խմբագրական ժողովի ժամանակ, Պրահա, 5-ը հոկտեմբերի, 2007թ.
Չեխիա - Քեւին Քլոզը (աջից) «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի խմբագրական ժողովի ժամանակ, Պրահա, 5-ը հոկտեմբերի, 2007թ.
Քեւին Քլոզը մեկ տարի ժամկետով` հունվարի 26-ից սկսած, նշանակվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար։ Այդ մասին հաղորդում է ռադիոկայանի տնօրենների խորհուրդը` նշելով, որ այդ որոշումը կայացրել է միաձայն։

Քեւին Քլոզը 72 տարեկան է, նա եղել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը 1994-97 թվականներին, երբ ռադիոկայանի կենտրոնակայանը տեղափոխվում էր Մյունխենից Պրահա։ 1997-98 թվականներին պաշտոնավարել է որպես ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալության Միջազգային հեռարձակման բյուրոյի տնօրեն, իսկ 1998-2008 թվականներին եղել է Միացյալ Նահանգների հանրային ազգային ռադիոյի նախագահը, 2008-ին հռչակվել է պատվավոր նախագահ։ 2009-2012 թվականներին աշխատել է որպես Մերիլենդի համալսարանի «Ֆիլիպ Մերիլ» ժուռնալիստիկայի քոլեջի դեկան, շարունակում է դասավանդել այնտեղ։

Քեւին Քլոզը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հինգ գրքի հեղինակ։ Աշխատանքային գործունեության սկզբում 25 տարի եղել է Washington Post հեղինակավոր պարբերականի խմբագիր եւ թղթակից։

Սթիվեն Քորնը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց անցած տարեվերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG