Մատչելիության հղումներ

Ավիավթար Լոնդոնի կենտրոնում. կան զոհեր եւ վիրավորներ


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի Վոքսհոլ շրջանում ուղղաթիռի վթարի վայրը, 16-ը հունվարի, 2013թ.
Մեծ Բրիտանիա - Լոնդոնի Վոքսհոլ շրջանում ուղղաթիռի վթարի վայրը, 16-ը հունվարի, 2013թ.
Այսօր առավոտյան Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել, բրիտանական աղբյուրները հաղորդում են մոտ մեկ տասնյակ վիրավորների մասին:

Ուղղաթիռը հարվածել է Լոնդոնի Վոքսհոլ շրջանում գտնվող շինհրապարակում տեղադրված
վերամբարձ կռունկին եւ ընկել հարակից փողոցի բանուկ հատվածում` շարժվող մեքենաների վրա:

Ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել բրիտանական հետախուզության` MI-6-ի կենտրոնակայանի անմիջական հարեւանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG