Մատչելիության հղումներ

Սերբական առաջատար թերթը` Ղարաբաղի մասին


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Սերբական առաջատար «Պոլիտիկա» օրաթերթում հրապարակվել է լրագրող Դրագան Վուկոտիչի հոդվածը Լեռնային Ղարաբաղ այցելության արդյունքում նրա ստացած տպավորությունների մասին։

«Բարի գալուստ առաջին գիծ». այսպես է սկսում սերբ լրագրողը իր հոդվածը` ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը, որը նրան պատմել են հայ զրուցակիցները, հատվածներ առաջնագծում զինվորների հետ իր զրույցներից։

Տպավորված հայ զինվորների տոկունությամբ, քաջությամբ եւ աչալրջությամբ` սերբ լրագրողը նրանց կատակով «գիժ հայեր» է անվանում։

Վուկոտիչը շեշտում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ, սակայն դե ֆակտո պետություն է, ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG