Ադրբեջանում քննարկվում է ընտանիքի միակ զավակին բանակ չզորակոչելու հարցը: Համապատասխան փոփոխություններ օրենսդրությունում առաջարկել են Միլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ: Այսպիսով հնարավոր է օրենքում վերականգնվի այդ կետը, որ գոյություն ուներ մինչեւ 2008 թվականը:
Միեւնույն ժամանակ ոչ բոլոր պատգամավորներն են կողմ արտահայտվել նախագծին:
APA գործակալությանը տված հարցազրույցում անվտանգության եւ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջը հայտարարել է, որ հնարավոր է այդ կետը նպաստի ծնելիության անկմանը, քանի որ շատ ընտանիքներ հնարավոր է որոշեն միայն մեկ երեխա ունենալ: