Մատչելիության հղումներ

Մայիսին Կրակովում կհանդիպեն Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարները


Մայիսի երկրորդ կեսին Լեհաստանի Կրակով քաղաքում կանցկացվի Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Բաքվում Լեհաստանի դեսպանատան հաղորդումը, հանդիպման ժամանակ քննարկվելու են Եվրամիության այս ծրագրի մասնակից երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հարցեր։

Նիստին մասնակցելու են Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG