Մատչելիության հղումներ

Ժերար Դեպարդյե. «Ինձ ապուշի տեղ են դնում»


Ժերար Դեպարդյեն ասուլիսի ժամանակ, արխիվ
Ժերար Դեպարդյեն ասուլիսի ժամանակ, արխիվ
«Ռուսաստանի ընդդիմությունը գործում է չհամակարգված։ Չնայած խելացի մարդիկ կան, ինչպես Կասպարովը, բայց դա շախմատի համար է լավ։ Քաղաքականությունն ավելի բարդ է», - կիրակի օրը ռուսաստանյան հեռուստատեսության «Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ հայտարարել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն։

Դերասանը նաեւ կարծիք է հայտնել, թե «հանրությունը հիմար է»։ «Ֆրանսիացիները սիրում են քննադատել։ Օրինակ` Pussy Riot խմբի հետ կապված պատմությունը։ Պատկերացրեք, եթե այդ աղջիկները մզկիթ մտած լինելին, նրանք այդտեղից կենդանի դուրս չէին գա։ Նույնիսկ կաթոլիկ աշխարհում սարսափելի կլիներ։ Երբ ես Ֆրանսիայում նման բաներ եմ ասում, ինձ ապուշի տեղ են դնում։ Ցավոք, հանրությունը հիմար է, միայն անհատն է հիասքանչ, հատկապես երբ անվախ է», - ասել է նա։

Ֆրանսիացի դերասանը Ռուսաստանի քաղաքացիություն էր խնդրել՝ Ֆրանսիայում բարձր հարկերից խուսափելու համար։ Այս տարվա սկզբին Ռուսաստանի իշխանությունները բավարարեցին Դեպարդյեի խնդրանքը։


Սեդա Ստեփանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG