Մատչելիության հղումներ

Սոմալիում ֆրանսիացի պատանդ եւ կոմանդոսներ են զոհվել


Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Սոմալիում պատանդ վերցված մի ֆրանսիացու ազատ արձակելու համար կազմակերպված հատուկ օպերացիան ձախողվել է, պատանդը, ինչպես նաեւ երկու կոմանդոսներ զոհվել են։

Ֆրանսիացի կոմանդոսները, ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ, գրոհ էին նախաձեռնել ալ-Շաբաբ իսլամիստական շարժման բազայի դեմ՝ Սոմալիի հարավ-արեւմուտքում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պնդմամբ, գրոհի արդյունքում 17 զինյալներ զոհվել են։

Գրոհի նպատակը ենթադրաբար Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գործակալ Դենիս Ալեքսին ազատ արձակելն էր։ Գործակալը ալ-Շաբաբի կողմից գերի էր վերցվել 2009 թվականի հուլիսին։

Ալ-Շաբաբը հայտարարել է, որ Դենիս Ալեքսը ողջ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG