Մատչելիության հղումներ

Ճանապարհները` հիմնականում դժվարանցանելի


Այսօր Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը` ներկայացնելով իր տվյալները ժամը 13-ի դրությամբ։

Փակ են Սելիմի լեռնանցքը, Ծաղկահովիտ - Ալագյազ, Մեղրաձոր - Հանքավան, Արագյուղ - Բուժական, Հատիս - Զովաշեն, Զառ - Սեւաբերդ, Հրազդան - Լեռնանիստ ճանապարհահատվածները:

Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին - Գյումրի, Արթիկ - Մանթաշ - Արագած, Քուչակ - Ապարան - Սպիտակ, Աշոցք - Ամասիա, Գավառ - Մարտունի - Վարդենիս, Երեւան - Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երեւան - Սեւան ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:

Նախարարությունը հայտնում է նաեւ, որ վաղը Հայաստանում ամենուրեք սպասվում է ձյուն, իսկ հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-14-ը` առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG