Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ


Այսօր ժամը 10-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաեւ ժամանակավորապես փակ են Ապարան - Քուչակ, Սառնաղբյուր - Լանջիկ, Արագած - Արթիկ, Մաստարա - Լանջիկ - Մարալիկ, Արագյուղ - Բուժական, Ապարան - Վանաձոր, Մադինա - Վերին Գետաշեն ավտոճանապարհները:

Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Մարալիկ - Գյումրի, Աշոցք - Ամասիա, Աշտարակ - Արտաշավան, Թալին - Մաստարա, Լուսաղբյուր - Ջաջուռ, Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG