Մատչելիության հղումներ

Վրաց պատրիարքը Ղարաբաղի մասին հայտարարությունը «չի արել»


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ
Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հայտարարության վերաբերյալ։

Վրաց եկեղեցու Պատրիարքարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարը հայկական լրատվամիջոցներին ասել է, որ Իլյա երկրորդը նման հայտարարություն չի արել, եւ այդ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։ «Համայն Վրաստանի պատրիարք Իլյա երկրորդը Ղարաբաղի հետ կապված հայտարարություն չի արել», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ` նշել է տեր Գերասիմը։

Օրեր առաջ ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը հաղորդել էր, թե Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Իլյա երկրորդը, մասնավորապես, հայտարարել է. - «Լեռնային Ղարաբաղը պատկանել եւ պատկանելու է Ադրբեջանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG