Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում շարունակվում է անվճար բենզինի բաշխումը


Թուրքմենստանում սկսվել է 2013 թվականի առաջին կիսամյակի համար անվճար բենզինի եւ դիզվառելիքի կտրոնների բաշխումը:

Արդեն ավանդական դարձած այս բաշխումն իրականացնում են լիազորված բանկերը:

Պետությունն արդեն 5-րդ տարին անընդմեջ, երկրի նախագահի` Բնակչության աջակցության պետական ծրագրի շրջանակներում բենզինի եւ դիզվառելիքի անվճար լիմիտ է հատկացնում տրանսպորտային միջոցների տերերին:

Ծրագրով նախատեսված է նաեւ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ աղի անվճար օգտագործումը մինչեւ 2030 թվականը:

«Ինտերֆաքս» գործակալությունը հավելում է, որ անցած տարվա երկրորդ կիսամյակից ի վեր ծրագրից հանվել են բեռնատար ավտոմեքենաների, մարդատար ավտոբուսների եւ տրակտորների տերերը, ովքեր բենզինն ու դիզվառելիքն այլեւս գնում են առեւտրային գներով` գրեթե 8 անգամ ավելի թանկ, քան 2008 թվականին:

Այդ թանկացմամբ հանդերձ` այսօր մեկ լիտր «ԱԻ-95» բենզինի գինը Թուրքմենստանում 62 թենգե է (մոտ 0.22 ԱՄՆ դոլար), եւ երկիրը աշխարհում ամենացածր բենզինի գինն ունեցող երկրների շարքում է:

Անվճար բենզին եւ դիզվառելիք ստանում են մարդատար (մինչեւ 8 նստատեղ ունեցող) ավտոմեքենաների տերերը` ամսական 120 լիտր, եւ մոտոցիկլետների տերերը` ամսական 40 լիտր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG