Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում արյան տրոմբի դեմ:

Պետքարտուղարության հայտարարությունը փոխանցում է, որ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բուժվող Քլինթոնը դուրս է գրվել հունվարի 2-ին:

Բժիշկները, ըստ նույն հաղորդագրության, համոզմունք են հայտնել, որ պետքարտուղարը «լիովին կբուժվի»:

65-ամյա Հիլարի Քլինթոնը հիվանդանոցում էր դեկտեմբերի 30-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG