Սիրիայում անցած տարվա մարտին սկիզբ առած բախումների հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 60 հազարը, հայտարարել է ՄԱԿ-ը։
BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նավի Պիլայի ղեկավարությամբ կազմված զեկույցը, որում ի մի են բերված յոթ տարբեր աղբյուրների տվյալները, վկայում է, որ անցած տարվա նոյեմբերի դրությամբ զոհվածների թիվը 59 հազար 648 էր։ Ըստ Պիլայի՝ այդ ցուցանիշը այս պահի դրությամբ գերազանցում է 60 հազարը։ Հանձնակատարը Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը որակել է «իսկապես ցնցող»։
Սիրիական ընդդիմության ավելի վաղ հրապարակած տվյալներով՝ զոհվածների թիվը շուրջ 45 հազար էր։
ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից ժամեր առաջ Սիրիայի կառավարական ուժերի օդանավը հրթիռակոծել էր մայրաքաղաք Դամասկոսին մոտ գտնվող մի բենզալցակայան։ Ակտիվիստների վկայությամբ՝ պայթյունի հետեւանքով մոտ 70 մարդ է զոհվել։