Մատչելիության հղումներ

Կոտ դ՛Իվուարում Ամանորին հաջորդեց եռօրյա սուգը


Կոտ դ՛Իվուարում եռօրյա սուգ է հայտարարվել երկրի ամենամեծ Աբիջան քաղաքում Ամանորի տոնակատարությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետեւանքով առնվազն 61 մարդ է զոհվել։

BBC-ի փոխանցմամբ՝ Նոր տարվա գիշերը, երբ Աբիջանի Պլատո թաղամասի մարզադաշտում տրված հրավառությունից հետո հարյուրավոր մարդիկ հեռանում էին մի նեղ փողոցով, տեղի է ունեցել հրմշտոց, որում տասնյակ մարդիկ՝ մեծամասամբ մինչեւ 15 տարեկան պատանիներ, ճզմվել կամ շնչահեղձ են եղել։

Երկրի նախագահ Ալասան Ուատարան տեղի ունեցածը ազգային ողբերգություն է որակել։

Վարկածներից մեկով՝ հրմշտոցը տեղի է ունեցել դանակների սպառնալիքով բջջային հեռախոսների հափշտակման փորձերի եւ դրանց հաջորդած խուճապի, մեկ այլ վարկածով՝ անվտանգության ուժերի կողմից բազմության հոսքի անբավարար կառավարման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG