Մատչելիության հղումներ

Իրաքում պայթյուններից առնվազն 10 մարդ է զոհվել


Այսօր Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած պայթյուններից առնվազն 10 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Բաղդադից հարավ գտնվող Մուսայաբ քաղաքում ականի պայթյունից զոհվել են շիա մուսուլման մեկ ընտանիքի յոթ անդամներ։

Պայթյուններ են որոտացել նաեւ Հիլլայում, եւ հյուսիսային Քիրքուք քաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG