Մատչելիության հղումներ

Մուրսին ողջունում է նոր Սահմանադրությունը


Եգիպտոս - Նախագահ Մուհամեդ Մուրսին հեռուստաուղերձով է հանդես գալիս նոր Սահմանադրության կապակցությամբ, Կահիրե, 26-ը դեկտեմբերի, 2012թ.
Եգիպտոս - Նախագահ Մուհամեդ Մուրսին հեռուստաուղերձով է հանդես գալիս նոր Սահմանադրության կապակցությամբ, Կահիրե, 26-ը դեկտեմբերի, 2012թ.
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ողջունել է նոր Սահմանադրությունը` ասելով, որ այն կնպաստի երկրի կայունությանը:

Սահմանադրության հանրաքվեից հետո իր առաջին հեռուստաուղերձում Մուրսին հայտարարել է, թե եգիպտացիները հավանության են արժանացրել փաստաթուղթը ամբողջովին թափանցիկ հանրաքվեի միջոցով:

Երկու փուլով` դեկտեմբերի 15-ին եւ 22-ին անցկացված հանրաքվեի պաշտոնական արդյունքներով, նոր Սահմանադրությանը կողմ է քվեարկել ընտրողների 63.8 տոկոսը:

Ընդդիմությունը, սակայն, գտնում է, որ նոր Սահմանադրությունը չի երաշխավորում կանանց ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Եգիպտոսի ընդդիմությունը խոստացել է շարունակել բողոքի ակցիաներն ընդդեմ նոր Սահմանադրության, որի նախաձեռնողը նախագահ Մուրսին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG