Մատչելիության հղումներ

Դաշնության խորհուրդը հավանություն տվեց աղմկահարույց օրենքին

Ռուսաստան - «Նովայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը Պետդումային է փոխանցում «Դիմա Յակովլեւի մասին» օրենքի դեմ հավաքված շուրջ 100 հազար ստորագրությունները, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը հավանության է արժանացրել անցած ուրբաթ օրը Պետդումայի ընդունած աղմկահարույց փաստաթուղթը` այսպես կոչված «Դիմա Յակովլեւի մասին» օրենքը, որով ամերիկացիներին արգելվում է որդեգրել ռուսաստանցի երեխաներին:

Հերթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինինն է, ով, համաձայն ընթացակարգի, պետք է կա՛մ ստորագրի, կա՛մ մերժի փաստաթուղթը:

Օրենքը պատասխանն է Միացյալ Նահանգներում ընդունված այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» մասին օրենքի, որով ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր այս կամ այն ձեւով առնչվել են ռուսաստանցի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան գործին:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը` ՅՈւՆԻՍԵՖ-ը դիմել է պաշտոնական Մոսկվային` խնդրելով չքաղաքականացնել երեխաների բարեկեցությանն առնչվող հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG