Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ երկրի հարավում՝ Չիմքենդ բնակավայրի մոտ նախօրեին ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետեւանքով ղազախ զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սերժ Սարգսյանը խնդրել է իր եւ ամբողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները եւ զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG