Մատչելիության հղումներ

Սիրիացի գեներալը հրաժարվել է ծառայությունից


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող ռազմական ոստիկանության ղեկավար գեներալ-մայոր Աբդուլ Ազիզ Ջասմեն ալ-Շալալը հրաժարվել է ծառայությունից` հայտարարելով, որ կառավարական ուժերը վերածվել են մարդասպանների եւ ավերողների բանդայի։

Ռազմական ոստիկանության ղեկավարի վկայությամբ` մի շարք բարձրաստիճան զինվորականներ նույնպես մտադիր են հետեւել իր օրինակին։

Ալ-Շալալը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել ընդդիմադիրներին միանալու վերաբերյալ։

Այս շաբաթ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց` Ասադի կողմնակիցները քիմիական զենք են կիրառել Հոմս քաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG