Մատչելիության հղումներ

Լարսում փակվել է դեպի Հայաստան ճանապարհը


Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանային գոտում` Լարսում վատ եղանակի պատճառով փակվել է դեպի Հայաստան ճանապարհը, Հայաստանի քաղաքացիները արգելափակման մեջ են։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախատեսված է, որ կեսօրին մոտ ճանապարհը բացելու նպատակով համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

Ռուսաստանի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից եւ Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների վարչությունից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը երեկ երեկոյան տեղեկացրել են, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ առկա են տաք սննդի եւ հանգստի ժամանակավոր կետեր, քաղաքացիներն ապահովված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG