Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ալժիրի ԱԽ քարտուղարը


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 26-28-ը Երեւան կայցելի Ալժիրի Անվտանգության խորհրդի քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի հետ:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանի եւ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի անվտանգության ոլորտում հայ - ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG