Մատչելիության հղումներ

Եգիպտոսում կհրապարակվեն հանրաքվեի արդյունքները


Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է այսօր հրապարակել նոր Սահմանադրության հանրաքվեի պաշտոնական արդյունքները:

Ոչ պաշտոնական տվյալներով, որոնք հրապարակել են «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժումը եւ մի քանի այլ աղբյուրներ, ընտրողների 64 տոկոսը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, եւ որ նոր Սահմանադրությունը ամենեւին էլ չի երաշխավորում կանանց եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG