Մատչելիության հղումներ

Նավալնու դեմ երրորդ հետաքննությունն է սկսվել


Ռուսաստանի իշխանությունները երրորդ հետաքննությունն են սկսել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենասուր քննադատ համարվող ընդդիմադիր ակտիվիստ, հասարակական գործիչ եւ բլոգեր Ալեքսեյ Նավալնու նկատմամբ:

Երկուշաբթի օրը քննիչները պնդել են, որ Նավալնին 2007 թվականին յուրացրել է ավելի քան 3 միլիոն դոլար: Նավալնուն մեղադրել են կազմակերպությունների միջոցով իր նախկին «Աջ ուժերի միություն» կուսակցության միջոցների յուրացման համար:

Նավալնին այդ պնդումները աբսուրդ է որակել:

36-ամյա փաստաբանը վերջին տարիներին բազմաթիվ զանգվածային բողոքի ակցիաներ է իրականացրել ընդդեմ Պուտինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG