Մատչելիության հղումներ

Սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը


Կենտրանական ընտրական հանձնաժողովի շենքը
Կենտրանական ընտրական հանձնաժողովի շենքը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվանից սկսում է Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը։ Այն կտեւի մինչեւ հունվարի 4-ը։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ առաջադրվելու է Հանրապետական կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը տեղի ունեցած Հայոց համազգային շարժման համագումարում խոստացել էր իր առաջադրման կամ չառաջադրման մասին հայտարարել մեկ-երկու օրից։ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում հրապարակված հարցազրույցում առաջին նախագահը հայտնում է, որ չի առաջադրվի ընտրություններում։

Իրեն նախագահի թեկնածու է տեսնում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նախագահի թեկնածու առաջադրվելու իրենց մտադրության մասին ավելի վաղ հայտարարել են «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ինչպես նաեւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը։

Նախագահի թեկնածուների գրանցումը իրականացվելու է հունվարի 4-ից մինչեւ հունվարի 14-ը: Նախընտրական քարոզչությունը սկսվելու է հունվարի 21-ից եւ շարունակվելու է մինչեւ փետրվարի 16-ի ժամը 24:00-ը: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն 2013 թվականի փետրվարի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG