Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. «Մեր ժողովրդին պետք է հաց եւ արդարություն»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է տարածել Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ` գալիք տարում հայրենակիցներին մաղթելով արդարություն եւ աղքատության վերացում։

«Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. - «Ժողովուրդը պահանջում է հաց եւ տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր արդեն պետք է հաց եւ արդարություն», - ասված է օմբուդսմենի ուղերձում։

«Բոլորին հացով ապահովելու համար՝ հուսամ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից եւ տնտեսական անարդար մրցակցությունից: Բոլորին արդարություն տալու համար՝ հուսամ կազատվենք այն անիրավ դատավորներից, որոնք բիզնեսի են վերածել դատաիրավական համակարգը», - նշում է Կարեն Անդրեասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG