Մատչելիության հղումներ

«Ազատություն» կուսակցությունը առաջարկեց Բագրատյանի թեկնածությունը


Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը իր համագումարում երկուշաբթի օրը որոշեց առաջարկել Բագրատյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում։

Կուսակցության այս որոշումից հետո Հրանտ Բագրատյանը պետք է վճռի իր առաջադրվելու հարցը։

Նախկին վարչապետը դեռ անցած շաբաթ հայտարարել էր, որ եթե Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, ապա ինքը կհանի իր թեկնածությունը, եթե առաջադրված լինի։


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG