Մատչելիության հղումներ

Եգիպտոսում անցնում է սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլը


Փաստաթղթի ընդդիմախոսները պնդում են, որ այն պաշտպանում է իսլամիստական կուսակցությունների շահերը եւ անտեսում քրիստոնյաների, մյուս փոքրամասնությունների եւ կանանց շահերը:

Նախագահ Մուհամեդ Մորսին հայտարարել է, որ Սահմանադրության ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը կարողանա շարժվել դեպի ավելի ժողովրդավարական համակարգ:

Նոր Սահմանադրության կողմնակիցների ու հակառակորդների միջեւ երեկ բախում է տեղի ունեցել Ալեքսանդրիայում: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել միմյանց քարկոծող ցուցարարներին հանգստացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG