Մատչելիության հղումներ

Վրաստանում երկու նախկին նախարարներ են ձերբակալվել


Վրաստան -- Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մամուլի ասուլիս է տալիս, Թբիլիսի, 18-ը դեկտեմբերի, 2012թ․
Վրաստան -- Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մամուլի ասուլիս է տալիս, Թբիլիսի, 18-ը դեկտեմբերի, 2012թ․
Վրաստանի երկու նախկին նախարարներ ձերբակալվել են կոռուպցիայի հետ կապված հետաքննության շրջանակում։

Ֆինանսների եւ էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդեր Խետագուրին եւ կրթության ու արդարադատության նախկին նախարար Նիկա Գվարամիան ձերբակալվել են 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի անօրինական փոխանցման եւ այլ խախտումների առնչությամբ։

Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր կոալիցիայի իշխանության գալուց հետո Վրաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների շղթա է սկսվել։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է չորեքշաբթի օրը իրականացված ձերբակալությունները՝ պնդելով, որ իր նախկին նախարարներին ներկայացված մեղադրանքները «բացարձակապես կապ չունեն իրականության հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG