Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում


Ռուսաստան -- ՀԱՊԿ նիստ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2012թ․
Ռուսաստան -- ՀԱՊԿ նիստ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2012թ․
Հայաստանի նախագահը այսօր Մոսկվայում ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Սերժ Սարգսյանն ասել է. - «Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում շարունակում է լուրջ սպառնալիք մնալ տարածաշրջանի համար: Ղարաբաղի խնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններն են: Մենք ելնում ենք նրանից, որ արդեն 18 տարի տեւող հրադադարից հետո ռազմական գործողությունների վերսկսումը եւ նույնիսկ նման սպառնալիքները միջազգային նորմերի եւ սկզբունքների ուղղակի խախտում է»:

Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների համեմատ: Նա կազմակերպության բոլոր անդամ երկրներին կոչ է արել չմոռանալ այդ սկզբունքի մասին ու չպաշտպանել այն նախաձեռնությունները, որոնք վնաս են հասցնում Հայաստանի շահերին:

ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, եւ Տաջիկստանը: Այս պետությունների մեծ մասը բարեկամական հարաբերություններ ունեն ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանի հետ:

Այսօր Կրեմլում անցել են «ԵվրԱզԷս»-ի եւ Եվրասիական տնտեսական միության նիստերը:

Նախատեսված էր, որ այսօր Ուկրաինան պետք է մասամբ միանար Մաքսային միությանը, բայց այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցը հետաձգվեց:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի նախագահը որեւէ փաստաթուղթ այսօր չի ստորագրել:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը կկայանա այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG