Մատչելիության հղումներ

Սիրիահայերը գերադասում են Ամանորը Հայաստանում անցկացնել


Սիրիահայերը գերադասում են Ամանորը Հայաստանում անցկացնել
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00
Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիներով» երեքշաբթի օրը Հալեպ մեկնեց 12, իսկ Երեւան ժամանեց 130 սիրիահայ:

Հայաստան եկած սիրահայերի մեծ մասը ծրագրում է Ամանորն անցկացնել Երեւանում` հարազատների կամ էլ վարձակալած բնակարաններում:

«Զվարթնոց» օդանավակայան ժամանած սիրիահայերը պատմում էին, որ երբեմնի գեղեցիկ ու հարմարավետ Հալեպն (հայերը հիմնականում կենտրոնացած են այս քաղաքում) առաջվանը չէ, տոնական տեսք չունի եւ այնտեղ մնալն ապահով չէ: Հալեպցի Արշալույս Պեդիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չկարողացավ զսպել արցունքները: Մարդիկ մնացել են առանց լույսի, ջեռուցման ու հացի, ասում էր նա:

Հայաստան տեղափոխված սիրիահայերը Հայաստանի կառավարությունից ուշադրություն ու աշխատանք են խնդրում:

«Ուզում ենք, որ մեզ գրկաբաց ընդունեն այստեղ», - ասաց սիրիահայերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG