Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել են ցույցի մասնակիցները


Մոսկվայում այսօր առավոտյան Պետդումայի շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ առնվազն 13 մարդ է ձերբակալվել:

Ցույցի մասնակցիները բողոքում էին Ռուսաստանի կառավարության այն ծրագրի դեմ, որով նախատեսվում է Միացյալ Նահանգների քաղաքացիներին արգելել որդեգրել ռուսաստանյան մանկատների սաներին:

Ռուսաստանի իշխանություններն այս քայլին ցանկանում են դիմել ի պատասխան ԱՄՆ-ում այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» հաստատմանը: Ամերիկյան այս նախաձեռնության համաձայն արգելվում է մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը ԱՄՆ տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG