Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» է հայտնել ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի կողմից Արեւմտյան ափին եւ Երուսաղեմի արեւելքում շարունակվող բնակարանաշինության առնչությամբ։
Պաղեստինցիները պնդում են, որ այս տարածքները պետք է մտնեն ապագա պաղեստինյան պետության կազմի մեջ։
Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը Իսրայելի իշխանությունների մեղադրել է «սադրիչ քայլերի դիմելու» մեջ եւ հայտարարել է, որ իսրայելցի վերաբնակիչների համար իրականացվող կառուցապատումը կասկածի տակ է դնում Իսրայելի հավատարմությունը խաղաղության հաստատման գործընթացին։
Իսրայելը հայտարարել է վերոհիշյալ տարածքներում մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի մասին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին «անդամ չհանդիսացող դիտորդ պետության» կարգավիճակ շնորհեց։