Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը հետաձգում է այցը Մոսկվա


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետաձգել է Մոսկվա կատարելիք իր այցը։ Ուկրաինայի նախագահն այսօր Մոսկվայում պետք է հանդիպեր իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։

Սպասվում էր, որ Յանուկովիչը փորձելու է Ռուսաստանի հետ հասնել համաձայնության, որպեսզի Ուկրաինան հնարավորինս ցածր սակագին վճարի ռուսական գազի դիմաց։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ 1000 խորանարդ մետր գազի դիմաց 430 դոլար վճարելը իրենց համար չափազանց ծանր բեռ է։ Միեւնույն ժամանակ, Կիեւը չի ցանկանում զիջումների գնալ, թեեւ Ռուսաստանը հայտարարել է, որ կցանկանար ռուսական գազը դեպի Եվրոպա տանող ուկրաինական գազատար խողովակաշարերի բաժնետեր դառնալ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ այցը հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ կողմերին ժամանակ է հարկավոր հանդիպման արդյունքում ստորագրվելիք փաստաթղթերը պատրաստելու համար։

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան միանա Մաքսային միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։

Ռուսաստանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի նշվում, հայտարարել է, թե միանալով Մաքսային միությանը Ուկրաինան կարող է ավելի ցածր սակագին վճարել ռուսական բնական գազի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG