Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի, ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սեւան-Ճամբարակ, Իջեւան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երեւան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաեւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG