Մատչելիության հղումներ

Ավագանին հաստատեց Գյումրու զարգացման ծրագիրը


Գյումրիի ավագանին այսօր գումարված նիստում հաստատեց քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը:

Նման ծրագրերի կազմումն ու կատարումը «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի պահանջներից է:

Մինչեւ ավագանու հաստատումը Գյումրիի զարգացման ծրագիրը ներկայացվել էր հանրային քննարկումների եւ համալրվել դրանց ժամանակ հնչած առաջարկներով:

Ծրագրում գերակա է համարվել անօթեւանության խնդրի լուծումը, սակայն, ինչպես ասաց քաղաքապետի տեղակալ Գուրգեն Մալխասյանը` ֆինանսավորման կողմը մնում է բաց:

«Անհրաժեշտ է փնտրել ֆինանսական միջոցներ եւ աջակցություն», - հայտարարեց փոխքաղաքապետը:

Ավագանու անդամների հարցին, թե քանիսն են հաշվառված անօթեւան ընտանիքները, քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձագանքեց. - «Հստակ մի հատ թիվ ունենք` 1481 գումարած 280: Այսինքն` 208 դիմում ունենք, որ դեռ պետք է ուսումնասիրենք, 1481 անօթեւան կա հաշվառված: Բայց սա իրատեսական թիվ չէ: Մենք տուն առ տուն, տնակ առ տնակ անպայման ուսումնասիրելու ենք»:

Քաղաքի զարգացման գերակա ուղղություններից են մշակույթն ու տուրիզմը:

«Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ Սեյրան Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ծրագրում կան «անորոշ ձեւակերպումներ». - «Բացի 2013 թվականից, մնացած ամբողջի մասին շատ քիչ հիշատակումներ կա, թե ինչ պետք է արվի»:

«Պարզ է, որ այս քաղաքը այս բյուջեով երբեք չի կարող անել մեծ բաներ` ընդամենը պիտի փոքր-մոքր կոսմետիկ քայլեր կատարի», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG