Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը բանակցություններ է կվարի Ուզբեկստանում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Ուզբեկստան՝ տարածաշրջանային անվտանգության եւ առեւտրային հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

Ռուսաստանի արտգործնախարարն ու Ուզբեկստանի նրա գործընկեր Աբդուլազիզ Կամիլովը, մասնավորապես, քննարկելու են իրավիճակը Աֆղանստանում, որտեղից 2014-ի վերջին միջազգային խաղաղարար ուժերի հիմնական մասի դուրսբերումը կարող է նոր իրավիճակ ստեղծել Կենտրոնական Ասիայում։

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հնարավոր է նաեւ Սերգեյ Լավրովի հանդիպումը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հետ։

Վերջին շրջանում Մոսկվայի եւ Տաշքենդի հարաբերությունները վատթարացել են։ Մի կոմից Ուզբեկստանի հարաբերությունները Արեւմուտքի, մասնավորապես Աֆղանստանում զորախմբեր տեղակայած պետությունների հետ ջերմացել են, մյուս կողմից էլ նախկին խորհրդային այդ պետությունը անցած տարվա հունիսից դուրս է եկել Ռուսաստանի հովանու ներքո գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, որին անդամակցում են նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG