Մատչելիության հղումներ

Շարմազանովը արձագանքել է Չիչեքի հայտարարությանը


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձգանքել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքին, ով դեկտեմբերի 13-ին ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Չիչեկը մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է:

«Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմամբ», - հայտարարել է Շարմազանով, ում կարծիքով Թուրքիան այստեղ որեւէ անելիք չունի:

Անդրադառնալով Չիչեքի այն դիտարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը եւ խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է, եւ Թուրքիան սպասում է, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից, ԱԺ փոխնախագահը հակադարձել է, թե տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի միակ պատճառը Թուրքիայի հովանավոր Ադրբեջանն է, որը քարոզում է հակահումանիստական արժեքներ:

Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու սփյուռքը մեկ ընտանիք եւ միասնություն են: Նա հավելել է, որ անհեթեթ հայտարարություններով հանես գալու փոխարեն արդարացի կլինի գիտակցել, որ Հայաստանն ու սփյուռքն անելու են ամեն ինչ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG