Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են ռուսական ընդդիմության առաջնորդները


Մոսկվայում ընդդիմության չարտոնված բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին:

Ավելի վաղ ձերբակալվել էին նաեւ ընդդիմադիր առաջնորդներ Սերգեյ Ուդալցովը, Քսենիա Սոբչակը եւ Իյլա Յաշինը, երբ փորձել էին Մոսկվայի կենտրոնում ծաղիկներ դնել խորհրդային Գուլագ ճամբարի զոհերի հուշարձանին: Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է, որ Ուդալցովը, Սոբչակը եւ Յաշինը ձերբակալվել են չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար:

Ոստիկանության տվյալներով` Դաշնային անվտանգության ծառայության դիմաց նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված ակցիային մասնակցելու էր եկել մոտ 500 մարդ: Մինչդեռ անկախ աղբյուրները նշում են, որ մարդկանց թիվը հասնում էր 2000-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG