Թեեւ պաշտոնական վաճառքի մեկնարկին, Հայաստանում սմարթֆոնի ոչ պաշտոնական մեկնարկը վաղուց էր տրվել: Մի քանի խանութներից պարզեցինք, որ մեզ մոտ այն արդեն 3 ամիս է ինչ առկա է:
Հայաստանում Apple ընկերության գործընկեր «istore» ընկերության տնօրեն Էռնեստ Մարդոյանի խոսքով` Հայաստանում քաղաքակիրթ բիզնեսով զբաղվելը ներկա պահին անհնար է: Երեկ մեկնարկած պաշտոնական վաճառքից հետո իրենց ընկերության վաճառակետում ոչ մի iPhone 5 չի վաճառվել:
Մարդոյանը հեղինակային իրավունքները պաշտպանել փորձել է, բայց ապարդյուն: Փաստացի վաճառող ընկերությունները օրինական են աշխատում, բայց վաճառում են անօրինական ապրանք: Ընկերության տնօրենի խոսքով` այս հարցով լրջորեն պետք է զբաղվի կառավարությունը:
Նա պատմեց, որ Apple-ի ներկայացուցիչները պարբերաբար գալիս են Հայաստան` շուկան ուսումնասիրելու նպատակով: Մարդոյանն ասում է` նրանք ծանոթացել են հայկական շուկայի նրբություններին եւ խորհուրդներ տվել:
«Խորհուրդ տվեցին կենտրոնանալ սպասարկման վրա, ինչն էլ մենք անում ենք: Այսինքն մենք ստիպված զբաղվում են սպասարկումով, քան թե վաճառքով», - ասում է նա:
Մարդոյանի խոսքով` շատ բրենդեր Հայաստանում չեն աշխատում, քանի որ նրանց իրավունքները Հայաստանում փաստացի պաշտպանված չեն:
Թե ինչպես է պատրաստվում Apple ընկերությունը պաշտպանել իր հեղինակային իրավունքները Հայաստանում, ընկերության կենտրոնական գրասենյակից պարզել չհաջողվեց: «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ընկերությունից դեռեւս չեն պատասխանել: