Հայաստանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում Մելիան դեկտեմբերի 13-15-ի կատարելիք այցի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Մելիան այսօր կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պետքարտուղարի փոխտեղակալը այսօր հանդիպում կունենա նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Թոմաս Մելիան երեկ հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը, հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար:
Սարգիս Հարությունյան