Մատչելիության հղումներ

Եվրագոտու բանկերի վերահսկման համաձայնությունը կնքվել է


Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները ընդհանուր համաձայնության են եկել 2014 թվականից եվրագոտու բանկերի վերահսկողության վերաբերյալ:

Համաձայնությունը կնքվել է ավելի քանի 14 ժամ տեւած քննարկումից եւ ամիսների բանակցություններից հետո` այսօր առավոտյան Բրյուսելում: Այս համաձայնության արդյունքում Եվրոպական կենտրոնական բանկը իրավասություն է ստանում ուղղակիորեն վերահսկել եվրագոտու 150-ից ավելի խոշոր բանկերը:

Համաձայնությունը պետք է հաստատվի Եվրամիության առաջնորդների կողմից, որոնք այսօր երկօրյա գագաթնաժողով են անցկացնելու Բրյուսելում: Դրանից հետո համաձայնությունը պետք է վավերացնի Եվրախորհրդարանը:

Վերլուծաբանների կարծիքով` այս համաձայնությունը ապացուցում է, որ եվրագոտու երկրները` Գերմանիայից մինչեւ Հունաստան, կարող են միավորվել` կառույցի խնդիրները լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG