Սերբիայում ձերբակալվել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը` միլիարդատեր ազդեցիկ գործարար Միրոսլավ Միշկովիչը: Նրա հետ ձերբակալված են որդին եւ եւս ութ մարդ: Նրանք կասկածվում են խոշոր ֆինանսական հանցագործության մեջ:
Վերջին տասը տարիներին Միշկովիչը երկու անգամ հարցաքննվել է: 67-ամյա միլիարդատերը Սերբիայում եւ Բալկաններում զբաղվում է մանրածախ առեւտրով, անշարժ գույքով եւ ապահովագրությամբ: