Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ-ի` սիրիական ընդդիմությանը ճանաչելու քայլը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմության ճանաչումը հակասում է ավելի վաղ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի պետք է փորձ արվել հասնել ընդդիմության եւ իշխանության երկխոսությանը այդ երկրում:

Լավրովը ասել է, թե իրեն զարմացրել է Վաշինգտոնի որոշումը` ճանաչել Սիրիայի նորաստեղծ ընդդիմադիր կոալիցիան որպես սիրիական ժողովրդի «օրինական ներկայացուցիչ»: Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարել է, թե փաստորեն ԱՄՆ-ը հույս ունի, որ ընդդիմադիրները զինված հաղթանակ կտանեն Բաշար ալ-Ասադի կառավարության նկատմամբ:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հայտարարել էր, թե Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան արժանի է միջազգային ճանաչման: Այսօր Մարրոկոյում կայանալիք հանդիպմանը Վաշինգոնը եւ նրա դաշնակիցները կքննարկեն սիրիացի ընդդիմադիրներին հատկացվող աջակցությունը մեծացնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG